4 նոյեմբերի 2012 - 17:25 AMT
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձևավորել է հինգերորդ ռազմածովային շրջանը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ձևավորվել է հինգերորդ ռազմածովային շրջանը, կիրակի օրը հաղորդել է Fars գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Ալի Ջաֆարին ներկա է եղել արարողությանը: Գեներալ Ալի Օզամային նշանակվել է ԻՀՊԿ հինգերորդ ռազմածովային շրջանի գլխավոր հրամանատար:

Հարավում նոր ռազմածովային շրջանը ստեղծվել է Պարսից ծոցում ռազմական ինքնաթիռներ տեղակայելու Միացյալ Թագավորության պլանների հետ կապված: