5 նոյեմբերի 2012 - 10:49 AMT
Չիգորինի հուշամրցաշարում հայ շախմատիստներից ամենալավը հանդես է եկել Վլադիմիր Հակոբյանը

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը:

Վերջին տուրում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տարել Անտոն Կովալևի (Ռուսաստան) նկատմամբ և 7 միավորով զբաղեցրել 10-րդ տեղը: Նա մրցաշարի հաղթող Ալեքսանդր Արեշչենկոյին (Ուկրաինա) զիջել է 0,5 միավորով:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում միավորները կիսել է Դենի Ռազնիկովի (Իսրայել) հետ և իջել 13-րդ տեղը: