5 նոյեմբերի 2012 - 11:48 AMT
SKINS-ը 2 մլն դոլար է պահանջում Լենս Արմսթրոնգի անվան հետ կապված դոպինգային սկանդալի համար

Մարզահագուստ արտադրող ավստրալական SKINS ընկերությունը դատի է տվել հեծանվորդների միջազգային միությանը՝ պահանջելով 2 մլն դոլար վճարել որպես հատուցում այն վնասի, որ հասվեց ընկերության բարի համբավին հայտնի ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի հետ կապված դոպինգային սկանդալի պատճառով:

Հոկտեմբերին UCI ցմահ որակազրկել է Արմսթրոնգին և չեղյալ հայտարարել 1998թ. ի վեր նրա բոլոր ելույթների արդյունքները:

Նման կոշտ միջոցների պատճառ հանդիսացավ USADA զեկույցը, որը մեղավոր ճանաչեց Արմսթրոնգին դոպինգի օգտագործման ու կիրառման մեջ: