Հալեպում պատահական գնդակից ևս մեկ հայ է մահացել, իսկ հայ պատանդները «ողջ ու առողջ են»

Հալեպում պատահական գնդակից ևս մեկ հայ է մահացել, իսկ հայ պատանդները «ողջ ու առողջ են»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Հալեպի մոտակայքում մի քանի հայ էին պատանդ վերցրել: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տվյալների` պատանդները «ողջ և առողջ են»: PanARMENIAN.Net ի թղթակցին նա ասաց, որ մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել:

ԱԳՆ խոսնակը փոխանցեց նաև, որ այսօր` նույն տեղում, Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առևանգել են ևս մի հայի` Սաքո Կոզանին: Քիչ առաջ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից նաև սպանվել է ևս մեկ հայ` 1968 թ-ին ծնված Վարդան Խաչատրյանը:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ին հայտնել էր, որ պատանդ էին վերցրել Կարո Փամփալյանին, Արսեն Արոյանին, Լևոն Զեյթունյանին, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---