5 նոյեմբերի 2012 - 13:43 AMT
2012թ. հունվար-սեպտեմբերին ՊԵԿ-ը մուտքագրել է մոտ 1000 հետաքննության նյութ` կապված հարկային խախտումների հետ

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2012թ. հունվար-սեպտեմբերին համակարգում

մուտքագրվել է 999 հետաքննության նյութ` կապված հարկային օրենսդրության խախտումների հետ և 2011թ. նյութերի մնացորդի հետ կազմել 1 877:

Այդ նյութերն ունեցել են հետևյալ շարժը. 172-ն ուղարկվել է այլ մարմին նախաքննության, 143-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 51-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, 446-ը`վերադարձվել է ըստ ենթակայության: Նյութերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 1 065: