ԱՄՆ ուղերձն Ադրբեջանին. Հարձակումները հայկական ինքնաթիռների վրա անթույլատրելի են

ԱՄՆ ուղերձն Ադրբեջանին. Հարձակումները հայկական ինքնաթիռների վրա անթույլատրելի են

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նշել է, որ հարձակումները հայկական քաղաքացիական ինքնաթիռների վրա անթույլատրելի են: Այդ մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է լրագրողներին «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրում» սեմինարի ժամանակ, որն անցնում է Հայաստանում ՆԱՏՕ շաբաթվա շրջանակներում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ թռչող ինքնաթիռները գրոհելու Ադրբեջանից հնչող սպառնալիքներին: «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ներկայացուցիչ, ես ղեկավարվում եմ նրա հայտարարություններով այս հարցի վերաբերյալ»,-ասել է նա՝ հավելելով, որ կողմերը «պետք է ձեռնպահ մնան սադրանքերից», իսկ ցանկացած հարձակում օդանավի վրա անթույլատրելի է:

Օրերս ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին գտնել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի շահագործման հետ կապված հարցերի դիվանագիտական լուծումներհամաձայն միջազգային համաձայնագրերի, միջազգային իրավունքի և Հայաստանում ու Ադրբեջանում քաղաքացիական ավիափոխադրումների պրակտիկայով պայմանավորված:

Ստեփանակերտի օդանավակայանը պաշտոնապես շահագործման հանձնվեց հոկտեմբերի 1-ին: Ըստ սեպտեմբերի 28-ին ստացած հավաստագրի, այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին և անվտանգության չափանիշներին և իրավունք ունի ընդունել և ուղարկել օդանավեր:

Առաջին չվերթի հստակ ժամկետը դեռ չի նշվում որոշ ներքին տեխնիկական և կազմակերպական հարցերի պատճառով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---