Փարիզում Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ-ն փորձել են վերադարձնել ղարաբաղյան գործընթացը կառուցողական հուն

Փարիզում Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ-ն փորձել են վերադարձնել ղարաբաղյան գործընթացը կառուցողական հուն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Փարիզում տեղի ունեցած հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ նպատակ ուներ ղարաբաղյան կարգավորումը վերադարձնել կառուցողական բանակցությունների դաշտ: Այդ մասին Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, ելույթ ունենալով ԱԺ-ում:

Ըստ նրա, Ադրբեջանը մերժում էր միջնորդների բոլոր առաջարկներն ու ձախողում էր բանակցությունները, իսկ Սաֆարովի արտահանձնման հունգարա-ադրբեջանական գործարքը ևս մեկ հարված հասցրեց բանակցություններին: Իսկ Հայաստանը, ըստ ԱԳ նախարարի, ցուցադրեց բանակցությունները շարունակելու վճռականությունը: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում շարունակել բանակցությունները, ապա դա Ադրբեջանն է:

Նալբանդյանը նշեց նաև որոշ փոփոխությունները ղարաբաղյան գործընթացում, մասնավորապես, այն փաստը, որ համաշխարհային հանրությունը Սաֆարովի արտահանձնումից ու ներումից հետո իր վրդովմունքը հայտնեց Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Իսկ Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցությունները շարունակելու ձգտումը չփոխվեց, ասել է ԱԳ ղեկավարը՝ հավելելով, որ միջազգային հանրության ու պաշտոնական Երևանի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համահունչ են:

Հոկտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Փարիզում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի ժամանակ նախարարները վերահաստատեցին համանախագահների հետ համատեղ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը ` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---