5 նոյեմբերի 2012 - 17:21 AMT
Այսօր Մինսկի կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ոսկե ծիրանի» շնորհանդեսը

Այսօր Մինսկի 19-րդ միջազգային «Լիստապադ» կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհանդեսը: Ինչպես հայտնում է կինոփառատոնի կայքը, Կինոյի տանը կներկայացվի հատուկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագիրը: Կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն Միքայել Վատինյանի «Ժաննան և ձայները» և Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմերը:

«Ֆիլմեր առանց սահմանների» ծրագիրը «Ռեժիսորներ առանց սահմանների» մեծ նախագծի մի մասն է, որ իրականցնում է «Ոսկե ծիրանը» ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում: