Քարվաճառի վթարից տուժած զինծառայողներից 2-ի վիճակը դեռ ծանր է

Քարվաճառի վթարից տուժած զինծառայողներից 2-ի վիճակը դեռ ծանր է

PanARMENIAN.Net - Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին ՊՆ «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարից տուժած և ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված 15 պայմանագրային զինծառայողների առաղջական վիճակում բացասական տեղաժարժ չի եղել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակիցը տեղեկացավ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանից:Զինծառայողների առողջությանն այս պահին հետևող բժիշկ Արտյոմ Կիրակոսյանը հայտնեց, որ զինծառայողներից երկուսի վիճակը ծանր կայուն է: Այդ թվում նաև ամենածանր վնասվածքները ստացած կրտսեր սերժանտ Արթուր Եղիազարյանինը:

Մյուս երեքի վիճակը միջին ծանրության է և այսօր կամ վաղը նրանք վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն համապատասխան բաժանմունքներ:

«Նրանց վիճակն ընդունման պահից ավելի չի վատացել, ավելին, դրական շարժ է նկատվում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց Արտյոմ Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին վթարվել էր ՊՆ «ՈւՐԱԼ» մակնիշի` պայմանագրային զինծառայողներ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան: 4 զինծառայող մահացել է, 15-ը՝ վիրավորվել: Հարուցվել է քրեական գործ: ԼՂՀ Պաշտպանության բանակից հաղորդել էին, որ նախնական վարկածով, մեքենան իջնելիս է եղել վտանգավորությամբ հայտնի Հարուրի ձորով: Հանդիպակաց մեքենայի լույսերը խանգարել են վարորդին, նա փորձել է լայն շրջադարձ կատարել, բայց չի կարողացել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---