5 նոյեմբերի 2012 - 18:53 AMT
Ուկրաինայի Հայերի միության ղեկավարը միշտ միավորել է և շարունակում է միավորել ժողովուրդներին

Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջույնի խոսք է հղել Ալեքսանդր Սպենդիարովի անվան կոմպոզիտորների անվան 2-րդ միջազգային մրցույթի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Շատվորյանի խոսքով, տարեց տարի Սպենդիարովի անվան մրցույթը հայտնի է դառնում պրոֆեսիոնալների շրջանում:

«Ինձ համար հաճելի է տեսնել, որ Սպենդիարովի գործն ապրում է արվեստի իրական արժեքների շնորհիվ: Մեր մեծ հայրենակիցները՝ Այվազովսկին, Փարաջանովը, Սպենդիարովը, իրենց արվեստով փառաբանել են ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև հողը, որտեղ նրանք ապրել են: Արվեստը միշտ միավորել է և շարունակում է միավորել ժողովուրդներին»,- նշել է Շատվորյանը:

Յալթայում կայացել է Ա. Ա. Սպենդիարովի անվան «Բյուզանդիայի ընծաները» կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը:

Առաջին տեղերը զբաղեցրած դափնեկիրների համար նախատեսված է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակ: