29 ապրիլի 2005 - 08:25 AMT
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ԻՐ ՎԵՐԱՊՐԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Հայոց ցեղասպանության 90-ամայկի կապակցությամբ քաղաքի բնակիչներին է դիմել Ստավրոպալի մարզի Զելենոկումսկ քաղաքի ղեկավր Օ.Կովալյովան, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ինչպես հաղորդել են Կրասնոդարում հրատարակվող թերթի խմբագրությունում, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ցեղասպանության ենթարկված ոչ մի ժողովուրդ չի կարող եւ չպետք է մոռանա իր վերապրած ողբերգությունը: Դա վերաբերում է նաեւ հայերին, որոնք դարձան շուրջ կես դար տեւողությամբ` 1878-1923 թթ. հանցագործության զոհերը: Թուրքական կառավարությունը հասավ իր նպատակաին` հայերի պատմական հայրենիքում մնաց բնիկ ազգաբնակչության միայն 10 տոկոսը: Հայոց ցեղասպանության իրագործման փաստը ընդունվել է եւ Թուրքիայի պատասխանատվությունը «մարդկության դեմ գործած» հանցանքի համար հաստատվել է միջազգային հանրության կողմից այն ժամանակ, երբ այդ հանցագործությունը կատարվել է...Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանությունը հսկայական հոգեւոր եւ նյութական վնաս է հասցրել ժողովրդի մշակույթին: 1915-1916 թվականներին եւ հաջորդ տարիներին ոչնչացվել են վանքերում պահվող հազարավոր ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական եւ ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները: Հայերի վերապրած ողբերգությունը անդրադարձել է ժողովրդի կյանքի եւ հասարակական վարքի բոլոր կողմերի վրա, հիմնավոր տեղ զբաղեցնելով գենետիկ հիշողության մեջ: Ցեղասպանության ազդեցությունը կրել է ոչ միայն այն վերապարած սերունդը, այլեւ հաջորդ սերունդները: Ի՞նչ կարող եմ ասել այս ողբերգական օրվա` ապրիլի 24-ի նախաշեմին, Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախօրեին: Եթե խորը մտածենք, ապա ցանկացած ազգի ճակատագիր չի լինում պարզ եւ անամպ, ոչ մի ժողովրդի չի հաջողվում խուսափել կորստի դառնությունից, ինքնագիտակցության ճնշման փորձերից, նրա լավագույն ներկայացուցիչների ֆիզիկական ոչնչացումից: Երեւի հայ ժողովրդի ցավը բոլորից լավ հասկանա ռուս ժողովուրդը: Հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի տարիներին ոչնչացվեց ռուս սպայակազմի ընտրանին եւ հոգեւորական դասի մեծ մասը, երկրից արտաքսվեց ազգի խիղճը հանդիսացող մտավորականությունը, լավագույն ներկայացուցիչները ցրվեցին էմիգրացիայում: Կոլեկտիվացման եւ բռնադատումների ժամանակ «նոր աշխարհի» կաթսայում լուծվեց «ռուս ժողովրդի համն ու հոտը»` գյուղացիությունը: Մեծ Հայրենականի տարիներին խոսքը գնում էր արդեն մեր ժողովրդի ֆիզիկական գոյության մասին, այն մասին, թե կմնան արդյոք ռուսները այս աշխարհի երեսին: Հենց այդ պատճառով էլ մեզ այդքան մոտ եւ հասկանալի է հայերի անանց ցավը: Այդ վերքերը չեն բուժվի ոչ 90, ոչ 100, որ էլ նույնիսկ 300 տարի անց: Մենք կարող ենք միայն պահպանել հիշողությունը կրած ողբերգությունների մասին եւ ոգեկոչել բոլոր անմեղ զոհերին...»: