6 նոյեմբերի 2012 - 10:58 AMT
Եվրահանձնաժողովը սահմանափակել է իսպանական բանկերին տրամադրած միջոցների օգտագործումը

Իսպանական բանկերին տրամադրված միջոցները կարող են օգտագործվել բաժնետերերին փոխհատուցելու համար, որոնք կորցրել են փողերը երկրի ֆինանսական հատվածում ճգնաժամի պատճառով: Այդ մասին հիշեցրել է մրցակցության հարցով Եվրամիության հանձնակատար Խոակին Ալմունիան: «Եթե բաժնետերերը պահանջեն փոխհատուցում, դրա միջոցներ պետք է խնդրել իսպանական կառավարությունից, այլ ոչ թե Եվրամիությունից»,- ասել է նա Մադրիդում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Ներկա պահին իսպանական բանկերը Եվրոպայի հետ քննարկում են ֆինանսական օգնության պայմանները, որոնք նախատեսում են երկրի ֆինանսական հատվածում ներդրումներում մարդկանց կորուստներ: