6 նոյեմբերի 2012 - 10:36 AMT
Պուերտո Ռիկոյի կարգավիճակի մասին հանրաքվեն տեղի կունենա ԱՄՆ-ում ընտրությունների օրը

Պուերտո Ռիկոյի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կկայանա նոյեմբերի 6-ին` ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը:

Կղզու բնակիչները պետք է պատասխանեն, թե ցանկանում են արդյոք նրանք, որպեսզի Պուերտո Ռիկոն պահպանի ԱՄՆ ոչ ինկորպորացված տարածքի կարգավիճակը: Քվեարկողներին կառաջարկվեն կարգավիճակի երեք տարբերակներ` մտնել ԱՄՆ կազմի մեջ, լիակատար անկախություն կամ ԱՄՆ հետ ասոցացված երկրի կարգավիճակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: