«Ժողովուրդ». Թե իրականում ինչի համար էր Նալբանդյանը մեկնել Կոնգո

«Ժողովուրդ». Թե իրականում ինչի համար էր Նալբանդյանը մեկնել Կոնգո

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ակամայից մեկ ուշագրավ խոստովանություն արեց:

Արդարացնելու համար հարավարևելյան Ասիա ու Աֆրիկա իր ճամփորդությունները՝ նա ասաց, թե կոռեկտ չէ այդ երկրներն էկզոտիկ կոչելը, քանի որ Կոնգոն մի քանի անգամ ավելի մեծ է Հայաստանից: Բացի այդ, ըստ նրա, Կոնգոն ՌԴ-ից հետո ալմաստի արտադրության ոլորտում ամենամեծ երկիրն է:

Ասել է թե՝ Նալբանդյանն անուղղակի կերպով խոստովանեց, որ «բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության» ֆոնի տակ Կոնգո էր այցելել, քանի որ այնտեղ ալմաստի մեծ արտադրություն կա:

Ինչպես հայտնի է, ՀՀ գործող իշխանություններն այս կամ այն երկրի հանդեպ ուշադրություն են ցուցաբերում և պաշտոնական պատվիրակություն այնտեղ ուղարկում, երբ իրենց համար բիզնեսի նոր ճյուղեր են նկատում: Իսկ Կոնգոյի ալմաստի արտադրությունը ռեժիմին վաղուց է հետաքրքրել: Այնպես որ, պետության և բիզնես շահերը համընկել են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---