6 նոյեմբերի 2012 - 10:53 AMT
«ՀԺ». Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իր շուրջը համախմբվելու կոչին, կուսակցությունները, կարծես, չեն պատրաստվում հետևել

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրությունների ժամանակ իր շուրջը համախմբվելու կոչին, որը նա արեց անցյալ ուրբաթ և կրկնեց երեկ, քաղաքական կուսակցությունները կարծես չեն պատրաստվում հետևել: Երեկ, երբ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փորձել է Աժ ընդդիմադիր ուժերից՝ Հայ ազգային կոնգրեսից և Դաշնակցությունից, ինչպես նաև այլընտրանք հռչակված ԲՀԿ-ից ճշտել, թե ինչպես են վերաբերում «Ժառանգության» առաջնորդի կոչին, և հնարավո՞ր է նախագահական ընտրությունների ժամանակ համախմբվեն նրա շուրջը, դրական պատասխան չի ստացել: ՀՅԴ-ականներն ընդհանրապես չեն պատասխանել հարցին: Իսկ ահա, ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահ դառնալու հնարավորությունը զրոյական է: