6 նոյեմբերի 2012 - 12:18 AMT
Ա. Սերդյուկովը պաշտոնանկ է արվել, ՌԴ ՊՆ նոր ղեկավարը կլինի Սերգեյ Շոյգուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Պաշտպանության նախարարության նոր ղեկավար է նշանակվել Սերգեյ Շոյգուն, որը մինչ օրս աշխատում էր որպես Մոսկովյան շրջանի նահանգապետ: Այդ կադրային փոփոխությունների մասին Պուտինը հայտնել է այսօր Շոյգուի հետ հանդիպմանը: «Հաշվի առնելով ՊՆ շուրջ ստեղծված իրավիճակը, բոլոր հարցերի օբյեկտիվ քննության համար պայմաններ ստեղծելու համար ես որոշում եմ կայացրել ազատել ՊՆ ղեկավար Սերդյուկովին զբաղեցրած պաշտոնից»,-ասել է Պուտինը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վերջին տաիրիներին «քիչ բան չի արվել ԶՈւ զարգացման, սոցիալական հարցերի լուծման, այդ թվում բնակարանային խնդրի լուծման համար»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է որոշում կայացրել ՊՆ ղեկավարին պաշտոնից հեռացնելու և այդ պաշտոնում Սերգեյ Շոյգուին նշանակելու մասին՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խորհուրդով, լրագրողներին է հայտնել նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր ռազմական քննչական վարչությունը 5 քրեական գործ էր հարուցել ՊՆ ենթակայության «Օբորոնսերվիս» ընկերության խարդախության փաստերի առնչությամբ: