29 ապրիլի 2005 - 12:10 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Անցյալ տարի սեպտեմբերի 13-26-ը Բաքվում ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին հայ սպաների մասնակցությանը խոչընդոտելուն հավանություն է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այս մասին Երեւանում հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով` միջադեպին հաջորդած մամուլի ասուլիսում Իլհամ Ալիեւը բացահայտ հայտարարել է, որ դա «իր ցանկությունն է եղել»: Ադրբեջանի նախագահը սատարել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպությանը, որի ներկայացուցիչները հարձակվել են հայ սպաների վրա` ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովի ընթացքում: