Գալիք շաբաթ Հայաստանում կանխիկ դոլարը, հավանաբար, կվաճառվի 406-410 դրամով 6 նոյեմբերի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,06 տոկոս՝ մինչև 405,38 դրամ: Սակարկությունների ծավալը մեկ շաբաթում կազմել է 7,95 դոլար, ինչը 22,67 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,20 տոկոսով և շաբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 408,23 դրամ: «Գալիք շաբաթ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է մի քիչ բարձրանալ կողային տրենդի շրջանակներում»,- կարծում են FOREXCLUB-ում: Դա պայմանավորված է պահպանվող ներքին պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ ԴՊՀ կողմից քանակական խթանման նոր ծրագրի գործարկման վերաբերյալ թուլացած էյֆորիայով: Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը գալիք շաբաթ, հավանաբար, կգտնվի 406,0-410,0 դրամի սահմաններում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |