6 նոյեմբերի 2012 - 13:01 AMT
Վրաց-ռուսական հարաբերությունների համատեքստում երկաթգծի շահագործման գործում անելիքներ ունի նաև Հայաստանը

«Մի քանի օր է անցել Իվանիշվիլիի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարաությունից, բայց ռուսական կողմից լուրջ պաշտոնական արձագանք դեռ չի եղել» ,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ջոնի Մելիքյանը: Իվանիշվիլին ռուս-վրացական հարաբերությունները կարգավորելու մտադրություն հայտնել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով իր հատուկ հանձնակատարի պաշտոնում Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին նշանակելուց հետո: Իվանիշվիլին, միաժամանակ, նշել էր, որ շարունակելու են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Ռուս-վրացական հարաբերություններում Վրաստանի կողմից խանգարող հանգամանք են Հվ.Օսիայում և Աբխազիայում գործող ՌԴ դեսպանատները:

«Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է լինել, որովհետև Զուրաբ Աբաշիձեի ասածները հեղափոխական են. Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի վերագործարկում և Աբխազիայի ու Հվ. Օսիայի անձնագրերի ընդունում»,-ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով՝ երկաթգծի վերագործարկումից տնտեսապես կշահի նաև Հյաաստանը, իսկ դրան նպաստելու համար Հայաստանի պետական կառույցները և Վրաստանի հայ համայնքը շատ գործ ունեն անելու :

Ադրբեջանը, քաղաքագետների խոսքով, այս գործընթացում որևէ դերակատարություն չի կարող ունենանլ: