Արա Հարությունյան. Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի ուշացումը կապված է անվտանգության համակարգերի հետ

Արա Հարությունյան. Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի ուշացումը կապված է անվտանգության համակարգերի հետ

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի ուշացումն Արցախի վարչապետ Արա Հարությունյանի խոսքով ժամանակակից անվտանգության համակարգերին համապատասխան թռիչքների ապահովման հետ է կապված: Հաշվի են առնվում միջազգային ավիացիոն կառույցի բոլոր պահանջները: «Ի սկզբանե երկու տարբերակ կար՝ կամ ունենալ խորհրդային ժամանակների տիպի օդանավակայան, որի աշխատանքը կախված է եղանակային պայմաններից, կամ կառուցել ժամանակակից ավիացիայի պահանջներին համապատասխանող ենթակառուցվածքներ եւ ժամանակակից անվտանգ սպասարկում: Ընտրվել է երկրոդ ճանապարհը, որի յուրաքանչյուր փուլ նոր խնդիրներ է առաջադրում»,- ասել է Արա Հարությունյանը ներկայացնելով օդային կապի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Դրանց մի մասը տեսանելի է` բարձրավոլտ էլեկտրագծերն են տեղափոխվել, հարակից բլուրներն են հարթեցվել, անվտանգ թռիչքուղի է կառուցվել` նաեւ հաշվի առնելով Ադրբեջանի թշնամական կեցվածքը, հայտնում է karabakh-open.info.

«Թռիչքուղին կառուցվել է այնպես, որ ինքնաթիռի խոցելիությունը Ադրբեջանի հակաօդայիններից զրոյական լինի, իսկ մեր հակաօդայիններն էլ առավելագույն պաշտպանություն ապահովեն»- ասել է վարչապետ Արա Հարությունյանը: Այժմ աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգ ունենալու ուղղությամբ, այդ աշխատանքն արդեն մանրուքներին է վերաբերում, նշել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---