
Այսօր Ավան և Նոր Նորք համայանքների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Շարունակվեց նախորդ դատական նիստի ժամանակ, աշխատանքային օրվա ավարտի պատճառով, տուժող Արտակ Բայադյանի ընդհատված հարցաքննությունը: Հարցերն ուղղում են մեղադյալների պատշտպանները:
Նրանց հետաքրքրում է, թե քանի մարդ է հենց Արտակ Բայադյանին հարվածել, քանի րոպե է տևել առաջին հարվածից մինչև գիտակցության կորուստն ընկած ժամանակահատվածը, խնջույքի ժամանակ հարևան սեղաններից Արտակ Բայադյանին և նրա ընկերներին կարգի հրավիրելու փորձ եղել է, թե՝ ոչ, ինչու են հենց նրանց մոտեցել և ինչու են հարցրել հայհոյելու մասին (ըստ Արտակ Բայադյանի` հենց հայհոյանքն էլ եղել է ամբողջ ծեծկռտուքի պատճառը):
Փաստաբաններից ամեն մեկն հարցնում է իր պաշտպանյալի կոնկրետ գործողություների մասին:
Հարցեր եղան նաև օգտագործված ալկոհոլի չափի մասին: Արտակ Բայադյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել՝ կոնկրետ քանի հոգի է իրեն հարվածել, ով և քանի անգամ:
Առաջին հարվածից մինչև գիտակցության կորուստը, ըստ նրա, տևել է 2-3 րոպե: Հարևան սեղաներից տուժողներին նկատողություն չեն արել, իսկ ալկոհոլ ամենաշատը 3-4 բաժակ են օգտագործել: Նիստն այս պահին ընդհատվել է 5 րոպեով: