ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԳԻՐՔԸ

PanARMENIAN.Net - Ստամբուլի «Բելգե» հրատարակչությունը իրավապաշտպան Ռաղիփ Զարաքոլուի օժանդակությամբ թուրքերեն լեզվով հրապարակել է Երեւանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը եւ պատմական հիշողություն» գիտական ուսումնասիրությունը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Զարակոլուն հրավիրված էր Երեւան` մասնակցելու «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային խորհրդաժողովին, սակայն չէր կարողացել ներկա լինել անձնական պատճառներով: Վ.Սվազլյանի գիրքը պատմում է 1915-1922 թթ. ջարդերի մասին, այնտեղ ընդգրկված են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն եւ ռուսերեն ամփոփումներ, ցեղասպանություն տեսած ավելի քան 650 մարդկանց վկայություններ, լուսանկարներ, քարտեզներ: Հեղինակի խոսքերով` Ուսումնասիրությունների հրապարակումը թուրքերեն լեզվով կնպաստի այն բանին, որպեսզի թուրք հասարակությունը իմանա պատմական փաստերի մասին ճշմարտությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---