ՀԱԿ անդամը համոզված է, որ իշխանություններն, ամեն դեպքում, ավելի լավն են, քան սատանան

ՀԱԿ անդամը համոզված է, որ իշխանություններն, ամեն դեպքում, ավելի լավն են, քան սատանան

PanARMENIAN.Net - «Ընդդիմության և իշխանության հիմնական խնդիրը բարոյականության և անբարոյականության հակադրումը պետք է լինի»,- համոզված է ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Ըստ նրա՝ ընդիմությունը պետք է ավելի բարոյական, ազնիվ ու մաքուր, ավելի սկզբունքային լինի, քան իշխանությունը: Սոս Գիմիշյանի խոսքով՝ իր այս պնդումը չի ենթադրում, որ իշխանությունը պարտադիր պետք է լինի անբարոյական: Եթե ընդդիմությունն ունի նշված հատկանիշները, ապա իշխանություններին պարտադրում է կրել այդ նույն արժեքները: «Այս հարցում է, որ ընդդիմությունը թերանում է: Ցավում եմ, բայց մեր երկրում շատ վտանգավոր տենդեցներ կան: Մարտնչող տգիտությունը մեզ համար սովորական բան է դարձել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղքական կյանքի վերջին զարգացումներին և ընդդիմության անորոշ կեցվածքին: Նա նշեց, որ ընդդիմության խնդիրը միայն ծրագրերի վազք կազմակերպելը չէ: Մեկնաբանելով ՀԱԿ մի քանի անդամների այն հայտարարությունը, թե Կոնգրեսը պատրաստ է համագործակցել նաև սատանայի հետ՝ միայն թե իշխանափոխություն լինի Սոս Գիմիշյանը նկատեց. «Ես կողմնակից եմ այն տեսակետին, որ նպատակը չի արդարացնում միջոցները: Սատանայի հետ չի կարելի համագործակցել: Այս իշխանությունը շատ ավելի լավն է, քան սատանան»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---