
Օծանելիքի որոշ հայտնի տեսակներ կարող են արգելվել և հանվել վաճառքից՝ ներառյալ շատ կանանց կողմից սիրված «Շանել N 5» օծանելիքը: Այդ մասին հայտնում է բրիտանական Բի-բի-սի ընկերությունը:
Պատճառը եվրոպացի գիտնականների եզրակացությունն է այն մասին, որ մի շարք բույրեր պարունակում են ալերգիա առաջացնող նյութեր:
Բանը նրանում է, որ վերջին 100 տարիներին օծանելիքի արտադրության մեջ կիրառվել է հատուկ տեսակի մամուռ, որն այժմ ԵՄ-ն ընդգրկել է ալերգիկ միացությունների ցանկում:
Արդյունքում կարող են արգելվել «Միսս Դիոր», «Գերլեն» ֆիրմայի «Շալիմար», «Մյուգլեր» ֆիրմայի «Էնջել», ինչպես նաև լեգենդար «Շանել N 5» օծանելիքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: