
Մի խումբ սիրիացի գեներալներ փախել են Թուրքիա: Դասալիք գեներալները դիմել են Անկարային՝ խնդրելով փախստականի կարգավիճակ տալ իրենց, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Սիրիացի զինվորականների ժամանումը սահմանամերձ բնակավայր Թուրքիայի տարածքում ուղեկցվել է անվտանգության միջոցների ուժեղացմամբ, հայտնում են ԶԼՄ-ները:
Նրանց տվյալնելով, գեներալներին ուղարկել են Ապայդին փախստականների ճամբար:
Ինչպես պնդում են թուրքական ԶԼՄ-ները, հակամարտության սկզբից ի վեր Թուրքիա է փախել մոտ 40 սիրիացի գեներալ, հայտնում է «Ինտերֆաքսը»: