Երևանում կկայանա ազատ ոճի պատանեկան միջազգային հուշամրցաշար

Երևանում կկայանա ազատ ոճի  պատանեկան միջազգային հուշամրցաշար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-11-ը Երևանում կկայանա Ռուդոլֆ և Եղիշ Կարապետյանների անվան 4-րդ միջազգային հուշամրցաշարը: «Դինամո» մարզական համալիրում կմրցեն ազատ ոճի պատանի ըմբիշները:

Մրցաշարին մասնակցելու են Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Արցախը, Ջավախքը և Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող ըմբիշները:

Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---