ՀՀԿ-ի շենքի վերանորոգման ժամանակ մահացած երիտասարդի մասին լուը ՀՀԿ-ական պատգամավորը սև PR է համարում 6 նոյեմբերի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մեկ ամիս առաջ Հանրապետական կուսակցության շենքի շինաշխատանքների ժամանակ երիտասարդի մահվան դեպքի մասին ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն իմացել է լրատվամիջոցներից: «Հրապարակ» օրաթերթի այն պնդումը, թե ՀՀԿ-ում այս դժբախտ միջադեպը փորձել են շաբաթներ շարունակ խնամքով թաքցնել, ՀՀԿ-ական պատգամավորը համարում է սև PR, որ փորձում են հիմա էլ այդ ձևով առաջ տանել: «Եթե դեպքը մեկ ամիս առաջ է եղել, ինչո՞ւ էր մինչև հիմա այդ նույն թերթը լռում: Շինարարություն է ընթանում, և ինչ-որ դեպք է տեղի ունեցել: Ինչո՞ւ ենք թաքցնում: Մեզանից որևէ մեկը ներկա՞ է եղել, տեսե՞լ է և թաքցրե՞լ: Ես ինքս չեմ տեսել, զարմացած եմ, որ դեպք է տեղի ունեցել մեկ ամիս առաջ, և ինչ-որ մեկը ասում է, որ թաքցրել ենք: Թաքցնողներին գնացեք, ասեք ինչո՞ւ եք թաքցրել: Միգուցե՞ նման դեպք տեղի չի էլ ունեցել: Կուսակցությունից չկա նման մարդ, որ պատասխանատու է շինարարության համար և առավոտից երեկո կանգնած նայում է, թե շինարարներն ինչ են անում: Կա շինարարական կազմակերպություն, կատարում է իր աշխատանքը: Ինչ պարտադիր է, որ կուսակցությունից ինչ-որ մեկը հետևի»,- այսօր լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, թե ՀՀԿ գրասենյակի շինաշխատանքների ժամանակ՝ սեպտեմբերին զոհվել է 27-ամյա Դավիթ Գևորգյանը: Նա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր և ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել է տանիքի կառուցման աշխատանքներին: Ականատեսների փոխանցմամբ, Դավիթը սայթաքել է և մոտ 3 մետր բարձրությունից ցած ընկել: « «Այն մասին, որ նման դեպք եղել է, և որ ՀՀԿ-ականներն իսկապես ջանացել են պարտակել, խոսում են նաև ոստիկանությունից ստացված փաստերը, համաձայն որոնց, նման դեպք եղել է, սակայն դեպքից ավելի քան 50 օր անց ոստիկանությունում քրգործ չի հարուցվել: Երեկ, մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ «նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է, դեռ չի ստացվել դատաբժշկի եզրակացությունը»,- գրել էր թերթը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |