Մ.Վլասով. Ես հասա նպատակիս՝ հաղթեցի Գևորին և քայլ արեցի դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը 6 նոյեմբերի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովը Խորեն Գևորի հանդեպ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ այնքան էլ գոհ չէ իրենից: «Դեռ մենամարտի տեսագրությունը չեմ նայել: Սակայն, մարզչի հետ մենամարտից անմիջապես հետո նշել ենք այն պահերը, որոնց վրա պետք է աշխատել: Ընդհանուր առմամբ ես վատ չանցկացրեցի մենամարտը, այն հետաքրքիր ու դիտարժան ստացվեց»,-գտնում է մարզիկը: Ըստ նրա, բոլորը նրանից սպասում էին, որ նա ժամանակից շուտ կավարտի մենամարտը նոկաուտով: Սակայն, բռնցքամարտիկը գտնում է, որ բոլորը չէին հասկանում, որ այս մրցակցի հետ դա այնքան էլ դյուրին չէր անել. «Խորեն Գևորը շատ փորձառու է, նա 41 մենամարտ է անցկացրել: Նա ձախլիկ է, և դա նրան անմիջապես անսովոր պայմանների մեջ է դնում: Իմ կարիերայում սա ընդամենը երրորդ ձախլիկ մարզիկն էր: Ես հասա նպատակիս՝ հաղթեցի, այժմ մտադիր եմ WBC վարկանիշում բարձրանալ ութերորդ տեղից վեցերորդը: Ես քայլ արեցի դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |