Էլեկտրոնային վճարման և փոխանցման նոր ծառայություն՝ բջջային հեռախոսի միջոցով 6 նոյեմբերի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է ՄոբիԴրամի` ՎիվաՍել-ՄՏՍ-ին ամբողջապես պատկանող դուստր ընկերության ծառայությունների պաշտոնական մեկնարկի մասին: Այս պահին ՄոբիԴրամի 25 մասնաճյուղ է գործում Հայաստանում (18-ը` Երևանում, 7-ը` մարզերում): Հետագայում էլեկտրոնային վճարման և փոխանցման բազմատեսակ ծառայություններ մատուցող այս նոր ընկերության մասնաճյուղերի թիվը կավելանա Հայաստանի ամբողջ տարածքում: ՄոբիԴրամը հնարավորություն է տալիս Հայաստանի բնակչությանն օգտվելու փոխանցման և վճարման ծառայություններից բջջային հեռախոսի` USSD հրահանգների միջոցով («*» և «#» կոճակների օգնությամբ կատարվող հրահանգներ), ՄոբիԴրամի ինտերնետային կայքէջի միջոցով, կամ` այցելելով ՄոբիԴրամի որևէ մասնաճյուղ: ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ «Contact» համակարգով (շուտով նաև «Անելիք» համակարգով), կատարել ամսական վճարումներ կոմունալ (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), ինչպես նաև բջջային և ֆիքսված կապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց, իրականացնել դրամական փոխանցումներ Հայաստանում գործող բանկեր, այդ թվում` հիփոթեքի, մեքենայի, սպառողական և այլ վարկերի դիմաց: Հաճախորդները նաև կարող են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները և կատարել այլ վճարումներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |