Կոնվերս Բանկը բացել է իր նոր՝ «Էրեբունի» մասնաճյուղը 6 նոյեմբերի 2012 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Էրեբունի 11 հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 30-րդ մասնաճյուղը: «Էրեբունի» մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և անձնակազմով՝ սպասարկելու օրական շուրջ 150-200 հաճախորդի: Իրավաբանական անձանց սպասարկումը առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին և նրանց կողմից իրականացվող գործարքները և իրականացնել արագ սպասարկում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Մասնաճյուղը հանդես կգա բանկային ճկուն առաջարկներով. բիզնես վարկեր, հիպոթեքային, մեքենայի, ոսկու գրավով, կառուցապատման, ուսանողական և այլ անհատական վարկեր, ժամկետային ավանդներ, բանկային հաշիվներ, փոխանցումներ, քարտեր: Կոնվերս Բանկն իր բանկային ծառայությունների ամբողջական փաթեթները հաճախորդներին կառաջարկի առավել մրցունակ և գրավիչ պայմաններով: Տեղեկացնենք, որ այսօր Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 12, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ 2 Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում: Բանկը որդեգրել է նաև հաճախորդների սպասարկման ‘’7 օր 24 ժամ’’ սկզբունքը և նույնիսկ կիրակնօրյա 24-ժամյա սպասարկում է իրականացնում ՛՛Արմենիա Միջազգային Օդանավակայաններում՛՛ տեղակայված իր ՛՛Ավիացիա՛՛ մասնաճյուղում, և կիրակնօրյա-կեսօրյա սպասարկում ՛՛Կիլիկիա՛՛ մասնաճյուղում: Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործելու իր բանկ-հաճախոդ հարաբերությունները` Կոնվերս բանկը շարունակաբար բարելավում է և° իր մասնաճյուղերը, և°առաջարկվող պրոդուկտները ` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |