Օբաման նախագահական ընտրությունների արդյունքներին սպասում է Չիկագոյի իր տանը

Օբաման նախագահական ընտրությունների արդյունքներին սպասում է Չիկագոյի իր տանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահական ընտրությունների արդյունքներին սպասում է Չիկագոյի իր տանը, երեքշաբթի հայտնել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Ինչպես հայտնում են Օբամայի նախընտրական շտաբի ներկայացուցիչները, ընտրությունների օրը նախագահը մտադիր է անցկացնել իր ընկերների և նախընտրական շտաբի գործընկերների հետ՝ բասկետբոլ խաղալով:

Երեկոյան նա կընթրի իր տիկնոջ՝ Միշելի հետ, որից հետո նրանք կմեկնեն McCormick Place կոնգրես-կենտրոն, որտեղ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, նրա ընտանիքի և կողմնակիցների հետ կհետևեն ընտրությունների ընթացքին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---