Քաղաքապետարանը պատրաստվում է ձմռանը 6 նոյեմբերի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է 2012-2013թթ ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կամո Արեյանը նշել է, որ ձմռան ամիսներին բոլոր աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորին արագ ու արդյունավետ, որպեսզի բնակիչները որևէ խնդրի չբախվեն: Վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել մեքենամեխանիզմների հնարավոր թերությունները և դրանք բերել պատրաստ վիճակի` զուգահեռաբար շարունակելով աղի ու ավազի համապատասխան խմբաքանակի ներկրումն ու կուտակումը: Նշվել է, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի ու այգիների մաքրման աշխատանքներին այս տարի ևս կներգրավվեն շինարարարական կազմակերպությունների ուժերը, կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցները, վարձակալական հիմունքներով կձևավորվեն նաև առանձին աշխատանքային խմբեր: Ամբողջ գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորված օպերատիվ շտաբը, որին հանձնարարվել է արագ արձագանքել բնակիչների հնարավոր ահազանգերին` համագործակցելով նաև «Երևան Գազ», «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների դիսպետչերական ծառայությունների հետ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |