Թալիբները հարձակվել են ավտոբուսի վրա, որը համալսարանի ուսանողներին տարել է նրանց տները

Թալիբները հարձակվել են ավտոբուսի վրա, որը համալսարանի ուսանողներին տարել է նրանց տները

PanARMENIAN.Net - Պակիստանում թալիբները հարձակվել են ավտոբուսի վրա, որը համալսարանից ուսանողներին տարել է նրանց տները:

Գրոհայինները ծծմբաթթու են լցրել ուսանողուհիների դեմքերին: Դա թալիբների հերթական փորձն է վախեցնել աղջիկներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ, հաղորդում է MIGnews-ը:

Ավելի վաղ համաշխարհային հանրության մեջ մեծ արձագանք էր առաջացրել ևս մեկ միջադեպ, որի ետևում նույնպես կանգնած են թալիբները: Նրանց զոհ էր դարձել աշակերտուհի ակտիվիստ Մալալ Յուսուֆզայը. գրոհայինները կրակել են նրա գլխին: Տվյալ պահին Մալալան բուժվում է Բիրմինգհեմի հոսպիտալում: Նա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սկսել է հանդես գալ կրթություն ստանալու պակիստանցի աղջիկների իրավունքի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---