7 նոյեմբերի 2012 - 10:02 AMT
Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ

Անցած գիշեր Դամասկոսի հարավային մասում տեղի ունեցած ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ: Տեղի տեղեկատվական գործակալությունների տվյալներով, դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ պայթյուններ են հնչել Բաշար Ասադին աջակցող ալավիտներով բնակեցված շրջաններում:

Վերջին 48 ժամվա ըթնացքում մայրաքաղաքի մատույցներում ոչնչացվել են ավելի քան 120 զինված ծայրահեղականներ:

Վարձկան ջիհադիստները 100-150 հոգանոց խմբերով հարձակվում են միանգանից մի քանի ուղղություններով: