ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ. ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎԱԽ ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ

PanARMENIAN.Net - Ռուսական սփյուռքը դա նոր հասկացություն է, հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «Open Armenia.com» կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, արտերկրում կան շատ համայնքներ, որոնք գոյություն ունեն արդեն շուրջ 100 տարի, եւ որտեղ արվում է ամեն ինչ, որպեսզի հայերը չմոռանան իրենց մշակույթը: «Հայերի համար Մոսկվան եղել է մեր հայրենիքի մայրաքաղաքը: Այժմ, երբ մենք դարձել են ինքնիշխան երկիր, անհրաժեշտ է անել ամեն ինչ պահպանելու համար լեզուն, մշակույթը, ավանդույթները»,-ընդգծել է նա: Այդ նպատակով, ավելացրել է Ա.Սմբատյանը, ինքը համայնքը բացում է դպրոցներ, կիրակնօրյա դպրոցներ, մշակութային կենտրոններ երեխաներին կրթելու համար: Դա մեր դիրքորոշումներից մեկն է: Մեր մշակույթը կորցնելու վախ մենք չունենք: Դարերով է ապացուցված, որ մենք ոչինչ չենք կորցնի: Ինքնագիտակցության ձեւավորման եւ ինքնապահպանման հարցում գերակշիռ դերը պատկանում է ընտանիքին: Ռուսաստանում ստեղծված են բոլոր պայմանները բոլոր համայնքների զարգացման համար»,-նշել է հայ դիվանագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---