ԱՄՆ ընտրությունների առիթով նախաճաշ է կազմակերպվել ԱՄՆ դեսպանատանը

ԱՄՆ ընտրությունների առիթով նախաճաշ է կազմակերպվել ԱՄՆ դեսպանատանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին վաղ առավոտյան ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին մասնակցում էր ուսանողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, դասախոսներից, պետական պաշտոնյաներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից բաղկացած բազմազան մի խումբ: Մասնակիցները հետևում էին ԱՄՆ ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը և լուսանկարվում նախագահության թեկնածուներ նախագահ Օբամայի ու նահանգապետ Ռոմնիի իրական չափերի պատկերների կողքին:

Մասնակիցների համար պատրաստվել էին նաև Հանրապետական կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, Ընտրական կոլեգիայի ու իշխանության ժողովրդավարական անցման մասին պատմող տեղեկատվական տաղավարներ: Դեսպանատան հյուրերը նաև մասնակցեցին ընտրախաղի` քվեարկելով ԱՄՆ նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի օգտին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---