Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 82-րդ տեղը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 82-րդ տեղը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն նոյեմբերի 7-ին հրապարակել է նոյեմբեր ամսվա ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:

Հայաստանի ազգային ընտրանին 444 միավորով նահանջել է 18 հորիզոնականով և զբաղեցնում է 82-րդ տեղը:

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիա` 5, Դանիա` 22, Չեխիա` 25, Բուլղարիա` 40 և Մալթա` 150:

Առաջին հորիզոնականում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Գերմանիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը զբաղեցնում է Արգենտինայի ընտրանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---