ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՄԵՆԱՏԱԳՆԱՊԱԼԻ ՀԱՐՑՆ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը գերակա հարցեր են Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը OpenArmenia.com կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ` մեկնաբանելով այն փաստը, որ վերջին ժամանակներս Հայաստանի տարբեր ԶԼՄ-ներում կշտամբանքներ են հնչում Հայաստանի կառավարության հասցեին, որ նա չունի գերկայություններ եւ ՀՀ զարգացման հստակ ձեւակերպված ծրագիր միջազգային հարաբերությունների ոլորտում: Արմեն Սմբատյանը նշել է, որ Հայ դատը ընդհանրապես քննարկումներից դուրս է, քանի որ այդ թեման միշտ եղել է եւ միշտ կլինի: «Դա հայ ժողովրդի ամենացավոտ եւ տագնապահարույց հարցն է»,-ընդգծել է նա: «Ուշադրություն դարձրեք, որքան կարեւորեց աշխարհը Հայոց ցեղասպանության 90-ա-մայկը: Ես չեմ հիշում, որ երբեւէ այդ հարցին նման ուշադրություն դարձվեր, հատկապես ինձ դուր եկավ Ռուսաստանի վերաբերմունքը»,-նշել է դեսպանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա այստեղ, իր խոսքերով, նույնպես չկան փոփոխություններ: «Կա քաղաքական խաղ, սակայն Հայաստանը երբեք չի զիջի իր շահերը»,-հավաստիացրեց Սմբատյանը: Նրա խոսքերով, այդ հարցում անհրաժեշտ է որոնել մի փոխզիջում, որ ընդունելի կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար:






 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---