7 նոյեմբերի 2012 - 16:45 AMT
Նաիրա Զոհրաբյանը՝ Գ. Ծառուկյանի Մոսկվա կատարած այցի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մեկնել Մոսկվա՝ բանակցությունների : Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբայցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Ժամանակ»-ի հրապարակած հերթական տեղեկությունն է, հերթական անգամ չի համապատասխանում իրականությանը», -նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, թե երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Մոսկվա՝ բանակցությունների և նրա վերադարձից հետո պարզ կլինի՝ ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կզբաղեցնի նախագահական ընտրություններում։