Հայաստանում ձկնարդյունաբերությունն ավելացել է 23,8 տոկոսով

Հայաստանում ձկնարդյունաբերությունն ավելացել է 23,8 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական և ձկնարդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 620,7 մլրդ դրամ` 2011թ նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 10,7 տոկոս աճ:

Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտադրվել է 609,3 մլրդ դրամի գյուղատնտեսական արտադրանք, աճը` 10,5 տոկոս, այդ թվում` բուսաբուծական` 393,6 մլրդ դրամի (աճ` 16,9 տոկոս), կենդանաբուծական` 215,6 մլրդ դրամի (աճ`3,1 տոկոս):

Ինչ վերաբերում է ձկնարդյունաբերությանը, ապա այս ոլորտում 2012թ առաջին 9 ամիսների ընթացքում արտադրվել է 10,7 մլրդ դրամով ավելի, քան 2011թ նույն ժամանակահատվածի համեմատ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---