Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը այսուհետ ԱՄՆ-ի համար կունենա ավելի բարձր ռազմավարական նշանակություն

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը այսուհետ ԱՄՆ-ի համար կունենա ավելի բարձր ռազմավարական նշանակություն

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո Միացյալ նահանգները և Հայաստանը կշարունակեն խորացնել երկկողմ հարաբերությունները: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար կունենա ավելի բարձր ռազմավարական նշանակություն, ինչը, սակայն, կախված է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններից:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ամերիկայի հայ համայնքը չսատարեց թեկնածուներից ոչ մեկին, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ դա ավելի շատ ազդեցություն կունենա ոչ թե Օբամայի հետ հարաբերությունների, այլ՝ հենց հայ համայնքի վրա: «Այդ քայլը կհամախմբի, կմոբիլիզացնի և ավելի կուժեղացնի ամերիկայի հայկական լոբբին: Այլ կերպ ասած՝ շատ ավելի ամերիկահայեր կդառնան քաղաքականապես ակտիվ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նշենք, որ այսօր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի գործող նախագահ Բարաք Օբաման նախնական տվյալներով հաղթել է նախագահական ընտրություններում: Նա ստացել է 290 քվե՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն: Հիշեցնենք՝ նրա գլխավոր մրցակիցը Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին էր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---