8 նոյեմբերի 2012 - 09:56 AMT
Անգելա Մերկելը նախազգուշացրել է Դևիդ Քեմերոնին, որ ԵՄ-ից դուրս գալը չի բխում Մեծ Բրիտանիայի շահերից

Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բրիտանական մայրաքաղաքում քննարկել են Եվրամիության բյուջեի վիճելի խնդիրը, որը սպառնում է պառակտում առաջացնել Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի միջև:

«Մենք ենթադրում ենք, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Եվրամիությունը, պետք է միջոցներով ապրեն: Ես կարծում եմ, որ սխալ կլիներ, եթե եվրոպական բյուջեն ավելանար այն ժամանակ, երբ մենք բարդ որոշումներ ենք ընդունում հավասարակշռված բյուջեի հասնելու մասին: Ես կարծում եմ, որ լավագույն դեպքում բյուջեն պետք է կրճատվի, վատագույն դեպքում` սառեցվի»,- ասել է Քեմերոնը:

Անգելա Մերկելը նախազգուշացրել է Դևիդ Քեմերոնին, որ ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիայի շահերից չի բխում:

Կանցլերի կոշտ նախազգուշացումից հետո Լոնդոնը տեղեկացրել է Բեռլինին «ճկունություն դրսևորելու պատրաստակամության մասին միասնական բյուջեն քննարկելու հարցում», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: