«Հրապարակ». ՀՀՇ շարքերում դժգոհություն կա ԲՀԿ-ի հետ համագործակցության առնչությամբ

«Հրապարակ».  ՀՀՇ շարքերում դժգոհություն կա ԲՀԿ-ի հետ համագործակցության առնչությամբ

PanARMENIAN.Net - «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն, ՀՀՇ կուսակցությունը պետք է սեպտեմբերին համագումար հրավիրեր։ Կանոնադրային այդ խախտումը կուսակցությունը որոշել էր շտկել նոյեմբերին, սակայն այս ամսին ևս համագումար չի հրավիրվի։ Պատճառը միայն այն չէ, որ ՀԱԿ-ը դեռ չի կողմնորոշվել նախագահական ընտրությունների հարցում, կան ավելի «նուրբ» հանգամանքներ. ՀՀՇ շարքերում դժգոհություն կա ԲՀԿ-ի հետ համագործակցության առնչությամբ և եթե Լևոն Տեր– Պետրոսյանը չառաջադրվի, և ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, ապա ՀՀՇ-ում լուրջ զարգացումներ կընթանան, որն էլ իր արտահայտությունը կգտնի առաջիկա համագումարում»,- այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

«Քաղաքական իրավիճակի հետ կապված կանոնադրական թեթև խախտում, այո, եղավ, այնուհանդերձ, համագումարը մինչև հունվար անպայման տեղի կունենա, տղաները կգան Դուբլինից, ուր պետք է մասնակցեն Եվրոպայի լիբերալների համագումարին, հաջորդ 1-2 օրվա ընթացքում քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք, կորոշենք համագումարի օրը, կլուծենք դահլիճի հարցը»,-ասաց ՀՀՇ փոխնախագահ Վահագն Հայոցյանը։ ՀՀՇ նախագահ կրկին Արամ Մանուկյանին կընտրեք՝ հարցրինք։ «Այո, իհարկե, չնայած նման հարց դեռ չի քննարկվել, այլ թեկնածու մենք չենք էլ դիտարկում»: Իսկ «դիտարկողներ» կան։ Մեր տեղեկություններով, քննարկվում է նաև Աժ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի թեկնածությունը։ Հիշեցնենք՝ ՀՀՇ վարչության նախագահն ուղիղ չի ընտրվում. նրան ընտրում է վարչությունը»,-գրում է թեթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---