8 նոյեմբերի 2012 - 10:56 AMT
Արևմտյան Հայաստանի մասին նախագծի շնորհանդեսը տեղի կունենա ԱՄՆ-ում

Նոյեմբերի 15-ին Մասաչուսեթսում, Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի (ALMA) դահլիճում տեղի է ունենալու նոր նախագծի` «Հուշամատյանի» շնորհանդեսը: Ինչպես հայտնում է ALMA-ի մամուլի ծառայությունը, «Հուշամատյանը» ՀԿ է, որը զբաղվում է Արևմտյան Հայաստանի բնակավայրերի վերակազմությամբ:

Այն հիմնադրվել է 2010թ-ին Բեռլինում: Միության առաքելությունն է տարբեր հետազոտությունների միջոցով վերականգնել ու պահպանել Օսմանյան կայսրությունում ապրած հայերի կյանքի հիշողությունը։ Այն ունի կայք, որտեղ ամփոփվում է միության գործունեությունը:

Միջոցառման ընթացքում կներկայացվի միության գործունեությունը, կայքը, և կավարտվի քննարկումներով: Այն կներկայացնի նախագծի ղեկավար Նորա Լեսերսոնը: