8 նոյեմբերի 2012 - 11:51 AMT
Սվետլանա Ժուրովա. ՌԴ-ն հուսով է, որ կստանա Լոնդոնի աջակցությունը Սոչիում կամավորների աշխատանքի կազմակերպման հարցում

Ռուսաստանը հույս ունի աջակցություն ստանալ բրիտանական կողմից Սոչիում կամավորների աշխատանքը կազմակերպելու հարցում: «Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժառանգությունը» սեմինարի ընթացքում նման կարծիք է հայտնել Վանկուվերի օլիմպիական չեմպիոն, սենատոր Սվետլանա Ժուրովան:

2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցել են մոտ 70 հազար կամավորներ, որոնք ընրտվել են ավելի քան 240 հազար ցանկացողներից:

«Ռուսաստանում առաջին անգամ է կիրառվում նման փորձ: Նախկինում մենք կամավորների մասին չենք խոսել»,- ասել է Ժուրովան` մեկնաբանելով Սոչիում 2014-ի Օլիմպիական խաղերում կամավորների աշխատանքը:

Ժուրովան ասել է նաև, որ ռուսական կողմին կհետաքրքրի Լոնդոնի փորձը Պարալիմպիկ խաղերի կազմակերպման և անցկացման մեջ:

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ռուսական կողմին կհաջողվի համատեղել հումորը և արդիականությունը Սոչի 2014-ի բացման արարողության ժամանակ: