3 մայիսի 2005 - 08:18 AMT
ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Բելգիայի Սենատի օրակարգում ընդգրկվել է Հայոց ցեղապանությունը մերժելու համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Նշենք, որ ավելի վաղ Բելգիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել էր օրինագիծ, որի համաձայն` Հայոց ցեղասպանությունը մերժողները կարող են ենթարկվել կալանքի կամ խոշոր վարչական տուգանքի: Այն բանից հետո, երբ այն գոհունակության կարժանանա Սենատի կողմից` փաստաթուղթը կներկայացվի Բելգիայի թագավորի վավերացմանը: Ընդսմին գոյություն ունի որոշակի միտում` խորհրդարանի կողմից գոհունակության արժանացած փաստաթղթերը, որպես կանոն, հաստատվում են Սենատի կողմից: Փաստաթղթի համաձայն` Հայոց ցեղասպանությունը մերժելու համար ենթադրվում է 8 օրից մինչեւ մեկ տարի բանտարկություն եւ 26 եվրոյից մինչեւ 5 հազար եվրոյի տուգանք: Պատժին կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կմերժեն ցեղասպանությունը, կպաշտպանեն կամ կաջակցեն այն եւ մարդկության դեմ ցանկացած այլ հանցագործություն իրականացրած անձանց, արդարադատության մեխանիզմները Բելգիային թույլ են տալիս մեղադրանք ներկայացնել Հայոց ցեղասպանությունը մերժողներին ԵՄ ցանկացած երկրում: