8 նոյեմբերի 2012 - 12:20 AMT
Հայաստանում կանցկացվի աշխարհի ասորիների մեծ համաժողով

2013 թվականին Հայաստանում կանցկացվի աշխարհի ասորիների մեծ համաժողով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսիժամանակ ասաց ասորիների «Աթուր» ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայիլովը: Նրա խոսքով՝ այս տարի ապրիլին Հայաստան էին ժամանել ասորական համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ, Երևանի կենտրոնում բացել ասորիների ցեղասպանության հուշարձանը և հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Միխայիլովի խոսքով՝ վարչապետը հավանություն է տվել այդ գաղափարին: Ինչ վերաբերում է աշխարհի ասորիների համաժողովին, Միխաիլովի խոսքով՝ հավանաբար, այն կկայանա 2013 թվականի ապրիլ ամսին: