8 նոյեմբերի 2012 - 12:42 AMT
ՀՅԴ-ն այսօրվանից խորհրդակցություններ է սկսում բոլոր քաղաքական ուժերի հետ

ՀՅԴ-ն այսօրվանից խորհրդակցություններ է սկսում բոլոր քաղաքական ուժերի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցության խնդիրն այն չէ, թե ով կգա և կդառնա նախագահ, քանի որ նրա վրա լուրջ պատասխանատվություն է ընկնում:

ԱԺ պատգամավորն առաջարկում է, որ փոխվեն խաղի կանոնները. «Եթե ձևավորվի մի օրակարգ, սա նոր վիճակ կառաջացնի, թե դժվարություն եղավ անձը գտնելու առումով, դա կլինի նվազագույն կորուստը»- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ չի թերագնահատում ոչ մի քաղաքական ուժի, և ՀՅԴ-ն նպատակ չի դնում մեխանիկորեն որևէ մեկին դարձնել նախագահ: Նա չբացառեց, որ համախմբում կարող է լինել այլ անձի շուրջ, նույնիսկ Հանրապետական կուսակցության հետ են խորհրդակցելու: