8 նոյեմբերի 2012 - 13:45 AMT
Հայաստանում անցկացվելու են հրեական մշակույթի օրեր

2013 թ-ի ապրիլին Հայաստանում անցկացվելու են հրեական մշակույթի օրեր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

Նրա խոսքով` օրերը կանցկացվեն մյուս տարի ապրիլին, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, համերգներ: Բացի դրանից, Իսրայելում սպասվում են հայկական մշակույթի օրեր:

Ռիմա Վարժապետյանը նշեց, որ հայ ժողովրդի կողմից ոչ մի խտրականություն չեն զգացել, ավելին, օրերս Երևանի կենտրոնում բացվել է հրեական ռեստորան, որի սեփակնատերը րաբբին է: