8 նոյեմբերի 2012 - 14:37 AMT
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում կարող է կառուցվել ևս մեկ հանքարդյունաբերական համալիր

Պարզվում է, որ Մարտակերտի շրջանը, որը հայտնի է իր հարուստ ընդերքով և որտեղ արդեն տարիներ շարունակ շահագործվում է Դրմբոնի հանքը և պատրաստվում են նաև շահագործել Կաշենի հանքը, Քաշաթաղի շրջանի համեմատ այնքան էլ հարուստ չէ։

Երեկ Քաշաթաղի շրջանի՝ ընդերքի առումով աննախադեպ հարուստ լինելու մասին հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը՝ քաշաթաղցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է karabakh-open.info-ն:

Նա տեղեկացրել է, որ բացի շրջանի հարավային թևի ոսկու հանքից (որտեղ աշխատանքները նախապատրաստական փուլում են-խմբ), ըստ նախնական տեղեկությունների, ոսկով, պղնձով և մոլիբդենով հարուստ է նաև հյուսիային թևի՝ մասնավորապես Շալուա գյուղից շրջակայքի ընդերքը։ Այստեղ, ըստ վարչապետի, հնարավոր է լինի հանքաարդյունաբերական հաջորդ համալիրը։